Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանները. մաս 1-ին

23:10, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանները. մաս 1-ին

Օդանավով թռչելու ժամանակ ուղևորներն ամենաշատը վախենում են վերելքից և վայէջքից: Սակայն աշխարհում կան այնպիսի վտանգավոր օդանավակայաններ, որոնք վախ են առաջացնում անգամ բազմամյա փորձ ունեցող օդաչուների մոտ:

Բութանի Պարու օդանավակայանի թռիչքուղին Հիմալայան` 5 հազար մետրից ավելի բարձրություն ունեցող լեռների արանքում է գտնվում: Այս օդանավակայանը համարվում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը վայրէջքների համար: Վայրէջք կատարող օդաչուն պետք է բարդ թեքադարձեր կատարի լեռների միջով, ինչը հնարավոր է միայն օրվա լուսավոր ժամերին:

Լեսոտոյի Մատեկանե օդանավակայանի թռիչքուղին 400 մետր է, որից հետո անդունդ է` 600 մ բարձրությամբ: Եզակի օդանավի է հաջողվում օդ բարձրանալ մինչև թռիչքուղու ավարտը: Համաձայն դրա նախագծողների մտահղացման` օդանավերն անհրաժեշտ թռիչքային արագություն հավաքելու համար պետք է ազատ անկում կատարեն:

Սաբա կղզու Խուանչո-Իրաուսկին օդանավակայանի թռիչքուղին ամենակարճն է աշխարհում` 400 մետրից էլ պակաս: Այստեղ վայրէջք կատարելը թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Օդաչուն պետք է օդանավն ուղղի ուղի դեպի հանդիպակաց ժայռերը, վայրէջքից առաջ վերջին վայրկյանին շեշտակի աջ թեքադարձ կատարի, որպեսզի հայտնվի մի բարձունքի վրա, որը երեք կողմից ողողվում է օվկիանոսի ջրերով: Այստեղ իջնելու թույլտվություն ունեն միայն 3 տեսակի օդանավեր, ռեակտիվները դրանց թվում չէն:

Սուրբ Մարտին կղզու Արքայադուստր Յուլիանայի օդանավակայանը Կարիբյան կղզիների գլխավոր օդային կանգառն է: Դրա թռիչքուղին տեղակայված է լողափին շատ մոտ, ուստի ինքնաթիռները վայրեջք կատարելիս սլանում են բառացիորեն հանգստացողների գլխի վրայով` 10-20 մ բարձրության վրա:

Իսկ վերելքի ժամանակ օդաչուն ստիպված է կատարել U-անման թեքադարձ, որպեսզի չբախվի թռիչքուղու վերջում գտնվող ժայռին:

Նեպալի Լոիկլա քաղաքի Տենցինգի և Հիլարիի անվան օդանավակայանում, որը 2008-ին անվանվել է Էվերեստը գրաված առաջին մարդկանց անունով, օդաչուն սխալվելու ոչ մի իրավունք չունի: Ժայռերի արանքում երկարատև մանյովրներից հետո օդաչուն պետք է օդանավը կտրուկ ուղղի ներքև, որպեսզի խուսափի ժայռի հետ բախումից, որով ավարտվում է կարճ, 537 մետրանոց թռիչքուղին: Վերջինն սկսվում է անդունդից անմիջապես հետո և տեղակայված է թեքության վրա: Այստեղ վերելքներն ու վայրէջքներն իրականացվում են բացառապես տեսողական թռիչքի օրենքներով` չկիրառելով նավիգացիոն ժամանակակից համակարգերը:


     Շարունակելի

10451 | 0
Facebook