Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատանի լրագրողների դպրոց»-ի տնօրենը խոստովանել է, թե ինչպես է դանակահարել 22-ամյա երիտասարդին

15:10, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
«Պատանի լրագրողների դպրոց»-ի տնօրենը խոստովանել է, թե ինչպես է դանակահարել 22-ամյա երիտասարդին
     Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ «Պատանի լրագրողների դպրոց»-ի տնօրեն Վահան Ղազարյանը ոստիկանության բաժնում խոստովանում է, որ ինքն է դանակահարել 22-ամյա Լևոն Սահակյանին:
     «Արդեն վեճ էր, ձեռս մտցրեցի ջեբս, բացեցի դանակը, հանեցի, չեմ հասկացել՝ ինչխ եմ խփել»,- ասել է Վահան Ղազարյանը։
     Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ «Պատանի լրագրողների դպրոց»-ի տնօրեն Վահան Ղազարյանը չէր վճարել 22-ամյա երիտասարդի նշանածի աշխատավարձը: Դեպքի օրը Վահան Ղազարյանը կանչել էր Լևոն Սահակյանին գումարը տալու նպատակով, վեճ էր առաջացել և դպրոցի տնօրենը դանակով հարվածել էր երիտասարդին: Դեպքից երկու օր անց Լևոն Սահակյանը հիվանդանոցում մահացել էր:
5443 | 0
Facebook