Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենաշնորհը ցանկալի երևույթ է պետության համար». Գալուստ Սահակյան

15:15, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
«Մենաշնորհը ցանկալի երևույթ է պետության համար». Գալուստ Սահակյան
     «Մենաշնորհը դա ցանկալի երևույթ է պետության համար. բոլոր պետություններում էլ այդպես է, բայց այդ մենաշնորհը պետք է իրական լինի և ոչ թե այստեղ-այնտեղ ինչ-որ մի բան անելով` դարձնել մենաշնորհներ: Իհարկե, խնդիրներ կան պետության մեջ, ապրանքներ կան, որոնք մենաշնորհով պետք է լինեն և դա միայն Հայաստանում չի: Այստեղ խնդիրը ոչ թե մենաշնորհների դեմ պայքարն է, այլ այն, որ այդ մենաշնորհները ճիշտ առաջանան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախագահը:
     Հարցին` Կարապետյանը ժողովրդի երազած վարչապե՞տն էր, նշեց. «Ժողովուրդը վարչապետներ, Աժ նախագահներ չի երազում ունենալ, նա ուզում է ընդամենը կուշտ ապրել, իր զավակներին լավ պայմաններում տեսնել»:
    
     Հիշեցնենք` օրեր առաջ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ «յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած ապրանք ներկրել ՀՀ` առանց որևէ պրոբլեմի»: «Երբ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք»,- ընդգծել էր նա` դիմելով լրագրողին:
3418 | 1
Facebook