Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նարեկ Ավետիսյանը ներկայացրել է վերջին շրջանում իր հեղինակած ստեղծագործությունները

15:45, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Նարեկ Ավետիսյանը ներկայացրել է վերջին շրջանում իր հեղինակած ստեղծագործությունները

«Արտ Բրիջ» սրճարանում ցուցադրվում են գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի 2015-2016 թվականի ստեղծագործությունները, որոնց շարքը հեղինակն անվանել է «Էթնոս»:

«Շարքն ավելի մեծ է, բայց մի մասն է ներկայացված: Ինչպես հայտնի է, Էթնոս հունարեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է ազգ, ժողովուրդ: Իմ ասելիքը հետևյալն է. արվեստի ակունքը հանդիսացել է տվյալ ժայռապատկերային սիմվոլիկան. մշակույթը սկսվում է պետրոգլիֆիկից, որն ինքնության և մարդու ընդհանուր համամարդկային գիտակցության սկիզբն է համարվում: Այս գաղափարն է իմ ստեղծագործությունների հիմքում: Եվ որքանով այն ազգային, այնքան էլ համամարդկային է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նկարիչը: Նա նշեց, որ ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 30-ը:
     Նարեկ Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ 2017-ին` Գերմանիայում, այլազգի արվեստագետների հետ համատեղ ցուցադրության է պատրաստվում:

2251 | 0
Facebook