Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան «անհամաչափ» պատասխան է նախապատրաստում ամերիկյան պատժամիջոցներին

15:00, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Մոսկվան «անհամաչափ» պատասխան է նախապատրաստում ամերիկյան պատժամիջոցներին

Մոսկվան «միջոցառումների մի շարք» է նախապատրաստել, որոնք կարելի է դիտարկել որպես ԱՄՆ-ի պատժամիջոցների «անհամաչափ» պատասխան: Այս մասին Դաշնության Խորհրդում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Prime գործակալությունը:
     «ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ արդեն երկար ժամանակ է, ինչ շարունակվում է: Մենք օգտագործել ենք այդ ժամանակամիջոցը որոշակի հետազոտական աշխատանք անցկացնելու և անհամաչափ ռեժիմում կիրառվող միջոցառումների շարք պատրաստելու համար»,- ասել է նա:

6695 | 0
Facebook