Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մովսես Հակոբյանի կոռուպցիոն չարաշահումների հարցը պետք է քննարկվի Աժ-ում». Նիկոլ Փաշինյան

12:55, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
«Մովսես Հակոբյանի կոռուպցիոն չարաշահումների հարցը պետք է քննարկվի Աժ-ում». Նիկոլ Փաշինյան
     «ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին մեղադրանքներ է ներկայացրել բանակի մատակարարումների ոլորտում կոռուպցիոն ներգրավվածության մասին: Ըստ նրա` պարոն Հակոբյանը կոռուպցիոն չարաշահումներ է թույլ տվել: Կարծում եմ` նա պետք է պարզաբանմամբ հանդես գա»,- Աժ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` դիմելով Աժ նախագահին:
     Նրա բարձրացրած հաջորդ հարցը վերաբերում էր «Արագգ» ՍՊԸ տնօրեն Արարատ Թումանյանի ահազանգին, ըստ որի` տարիներ շարունակ կարողացել է դիզելային վառելիքի որոշակի խմբաքանակ ներկրել Հայաստան, նույնիսկ հասցնել Արցախ, սակայն այս տարի արհեստական խոչընդոտներ են ստեղծվել և թույլ չեն տալիս նախկինի պես դիզելը ներկրել: «Նրա պատմելով` չափանիշները փոխվել են էնպես, որ փաստացի ստացվում է` ՀՀ կարող են ներկրել միայն ՌԴ-ում արտադրված դիզվառելիք: Կարծում եմ` սա հակասում է վարչապետի վերջին հայտարարություններին, ու ԱԺ-ն պետք է պարզաբանում պահանջի»,- նշեց պատգամավորը:
10552 | 0
Facebook