Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարչապետի` առանց խոչընդոտների ներկրման մասին հայտարարությունը հարցի լուծում չէ». Լևոն Զուրաբյան

12:30, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
«Վարչապետի` առանց խոչընդոտների ներկրման մասին հայտարարությունը հարցի լուծում չէ». Լևոն Զուրաբյան
     «Լայն սպառման ապրանքների մենաշնորհները դարձել են չարիք մեր երկրում, ինչի պատճառով տուժում է բնակչությունը, ովքեր ստիպված են սննդամթերքը գնել ուռճացված գներով: Նոր վարչապետը հայտարարում է, որ բոլորն այսուհետ կարող են զբաղվել ներկրմամբ, առանց խոչընդոտների, իսկ եթե լինեն, առաջարկել է զանգել իրեն: Կարծում եմ` դա հարցի լուծման մեխանիզմ չէ ու առաջարկում եմ, որ Դուք` որպես ԱԺ նախագահ, հրավիրեք Աժ լսումներ ու այն դարձնեք քննարկման լուրջ առարկա»,- դիմելով Գալուստ Սահակյանին` առաջարկեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
     «Միշտ էլ կարող ենք լսումներ անել: Եթե վարչապետն այդ մասին խոսել է, առաջիկայում բանաձևը կներկայացնի»,- ասաց ԱԺ խոսնակը` հորդորելով մի փոքր սպասել:
3603 | 1
Facebook