Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակաևի հրթիռային կենտրոնը ներկայացրել է «Սարմատ» РС-28 բալիստիկ հրթիռը

22:10, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Մակաևի հրթիռային կենտրոնը ներկայացրել է «Սարմատ» РС-28 բալիստիկ հրթիռը

ՌԴ Մակաևի անվան պետական հրթիռային կենտրոնը հրապարակել է «Սարմատ» РС-28 բալիստիկ հրթիռի լուսանկարը: Կենտրոնի հաղորդագրության մեջ ասվում է, որ ռազմավարական նշանակության հեռանկարային հրթիռային համակարգն «ստեղծվել է Ռուսաստանի ռազմական ուժերի միջուկային բնույթի առաջադրանքները երաշխիքային և արդյունավետ իրականացնելու նպատակով»:
     Երկաստիճան հեղուկային բալիստիկ հրթիռը պետք է փոխարինի «Վոեվոդ»-ին և ներառվի զինամթերքների շարքում 2018-ի վերջերին: Դրա օգտակար բեռնվածության ծավալը 10 տոննա է, ինչն իր նախորդի նույն ցուցանիշից ավելի է 1 տոննայով: «Սարմատ»-ը նաև առանձնանում է հակահրթիռային պաշտպանության հաղթահարման հզոր համալիրով: Դրա փորձարկումները կսկսվեն 2017-ին:

«Սարմատ» РС-28
«Սարմատ» РС-28
12015 | 0
Facebook