Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօրվանից Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում

11:50, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Այսօրվանից Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում
     Այսօր՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, ինչպես նաև հոկտեմբերի 25-ին և 26-ին Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Տեղումները կսկսվեն այսօր երեկոյան ժամերից և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 26-ից լույս 27-ի գիշերը: Դրանք կլինեն ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով: Հատկապես ինտենսիվ տեղումներ են սպասվում հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան: Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների մյուս բոլոր գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ճանապարհահատվածներում՝ մերկասառույց: Ցիկլոնի ամենամեծ հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ հոկտեմբերի 26-ին առանձին հատվածներում կտեղա 20-25 սմ ձյուն: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ը երկրի բոլոր մարզերում կնվազի 8-10 աստիճանով, հայտնում են ԱԻ նախարարությունից:
3209 | 0
Facebook