Խնդրում ենք սպասել...

Միջազգային

414 ոտք, 200 թունավոր գեղձ և 4 սեռական օրգան ունեցող բազմոտնուկ է հայտնաբերվել

03:10, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
414 ոտք, 200 թունավոր գեղձ և 4 սեռական օրգան ունեցող բազմոտնուկ է հայտնաբերվել

Ամերիկացի քարանձավագետները «Սեքվոյա» ազգային պարկի մարմարե քարանձավներից մեկում հայտնաբերել են բազմոտանիների նոր տեսակ: Այս մասին ասվում է ZooKeys գիտական ամսագրի համարում: Diplopoda դասի նոր տեսակին կնքել են Illacme tobini անվամբ: Հետազոտողները հաշվել են, որ նա ունի 414 ոտք, ինչը, սակայն, 336-ով փոքր է համաշխարհային ռեկորդից, որը պատկանում է Illacme plenipes տեսակին: Բացի այդ, նոր բազմոտանու մոտ հայտնաբերվել է 200 թունավոր գեղձ և 4 առնանդամ, որոնք ի հայտ են եկել ոտքերի էվոլյուցիայի արդյունքում: Գիտնականները դեռևս չեն կարողանում հասկանալ գեղձերի կիրառման մեխանիզմը, բացի այդ, նրանց փակուղու առաջ են կանգնեցրել բազմոտնուկի բերանի խոռոչի տարօրինակ գոյացությունները:
     Ըստ գիտնականների` այս պարկի քարանձավները դեռ շատ գաղտնիքներ են պարունակում:

11817 | 0
Facebook