Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անհայտ հեղուկ խմելուց հետո 4 մարդ մահացել է

13:25, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Անհայտ հեղուկ խմելուց հետո 4 մարդ մահացել է

Կրասնոյարսկում, Աչինսկ քաղաքում, «Ինիցիատիվա» միջմարզային բարեգործական կազմակերպության 4 անդամ մահացել է անհայտ հեղուկ խմելուց հետո: Նշենք, որ կազմակերպությունում վերականգնողական կուրս են անցնում նարկո- և ալկոհոլային կախվածություն ունեցող մարդիկ:

РИА Новости-ն հայտնում է, որ 60-ամյա մի պացիենտ գտել է անհայտ բաղադրությամբ հեղուկով տարա, ու ընկերների հետ որոշել են խմել:

Հաջորդ օրը 60-ամյա տղամարդուն մահացած են գտել, նրա թասընկերներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանք մահացել են սուր թունավորվածությունից:

Ներկայում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի անհայտ հեղուկի բաղադրությունը:

6975 | 0
Facebook