Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անգամ նրա ժպիտի մեջ կար հայի դարդը». Սոս Սարգսյանն այսօր կդառնար 86 տարեկան

11:20, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
«Անգամ նրա ժպիտի մեջ կար հայի դարդը». Սոս Սարգսյանն այսօր կդառնար 86 տարեկան

«Ինչ որ մի ժամանակ մարդն ուզեց ինքն իրեն ճանաչել ու հորինեց թատրոնը։ Բեմը, թատրոնը ինձ համար մարդն է, նրա էությունը, շարժումը, կյանքը: Մենք դերասան չենք, մենք զինվոր ենք ու մեր զինվորի պարտքը պիտի կատարենք»,- ասում էր Սոս Սարգսյանը:
     ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի հայ անվանի դերասանն այսօր կդառնար 86 տարեկան:
     «Սոս Սարգսյանն ինչ խաղաց, խաղաց հայի ճակատագիր, խաղաց հայի դառնություն, անգամ նրա ժպիտի մեջ կար հայի դարդը»,- վարպետի մասին ասել է ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը:


     Սոս Սարգսյանը ծնվել է 1929-ին` Ստեփանավան քաղաքում։ Տեղափոխվելով Երևան աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954-1991-ին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` որպես դերասան։ 1991-ին հիմնադրել է Համազգային թատրոնը, որն էլ անվանվել է Սոս Սարգսյանի անունով:
     «Նա այն հազվադեպ երջանիկ արվեստագետներից է, ով չմահացավ, որովհետև նա դպրոց թողեց: Մենք այսօր չենք կրկնում իրեն, մենք այսօր շարունակում ենք իրեն` իր սկզբունքներն ու իր տեսակը»,- մեզ հետ զրույցում ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
     Հիշեցնենք, որ անցյալ տարի, Տերյան 65 հասցեում բացվեց Սոս Սարգսյանի անվան հուշատախտակը:

3208 | 0
Facebook