Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում սպանված են գտել 2 հայի

10:25, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Մոսկվայում սպանված են գտել 2 հայի

Հայաստանի 2 քաղաքացու մարմին է հայտնաբերվել Նոր Մոսկվայի վարձու բնակարաններից մեկում: Դիերի վրա առկա են եղել հրազենային վիրավորումներ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է տեղի իրավապահ մարմինների աղբյուրը:

Հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձի սպանության համար, առավելագույն պատիժը` ցմահ ազատազրկում կամ մահապատիժ: Իվանովայի խոսքով՝ քննիչները դեպքի վայրում հարցաքննում են հարևաններին և ականատեսներին, պարզում են սպանության շարժառիթներն ու վերականգնում միջադեպի պատկերը:

Սպանվածների անունները կամ այլ տվյալներ չեն հաղորդվում:

7056 | 0
Facebook