Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը

22:50, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
Մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը
     Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ 78 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը:
     Հովհաննիսյանի ֆիլմերից շատերն այնքան մեծ ժողովրդականություն են վայելում, որ դրանցից շատ արտահայտություններ մարդկանց շուրթերին են. «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Ձախորդ Փանոսը» (1969թ.) …
     Հովհաննիսյանը 1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր գործչի կոչման, 2013թ.՝ «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի:
     Վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում:
3389 | 1
Facebook