Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական բանակը հարձակման է անցել Հալեպի հարավում

22:30, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
Սիրիական բանակը հարձակման է անցել Հալեպի հարավում
     Ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները գրավելուց հետո սիրիական բանակը և աշխարհազորայինները գրոհ են սկսել Հալեպի հարավում: Սիրիացի զինվորականներն ու «Հեզբոլլահ» շարժման զինյալներն ամրապնդվել են բարձունքում, որտեղ տեղակայված է ՀՕՊ զորամասը:
     Կառավարական զորքերին աջակցում են ավիացիան և հրետանին: Ria-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ ահաբեկիչներն ուժգին դիմակայություն են ցույց տալիս` կիրառելով ականանետեր:
     Սիրիացի զինվորականներին հաջողվել է ոչնչացնել ծայրահեղական խմբավորմանը պատկանող 3 տանկ:
Աղբյուրը` ria.ru
4232 | 0
Facebook