Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ ահաբեկիչները հարձակվել են Էր-Ռուտբա քաղաքի վրա

20:50, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
ԴԱԻՇ ահաբեկիչները հարձակվել են Էր-Ռուտբա քաղաքի վրա
     ԴԱԻՇ ահաբեկիչները փորձում են իրենց վերահսկողության տակ առնել Իրաքի և Հորդանանի սահմանին գտնվող Էր-Ռուտբա քաղաքը: Քաղաքապետը հայտարարել է, որ ահաբեկիչների գրոհն սկսվել է միանգամից երեք կողմերից: Նրա խոսքով`այս պահին կատաղի մարտեր են ընթանում, զինվորականներին հաջողվում է ետ մղել նրանց: Երկու կողմում էլ կան տասնյակ զոհեր:
     Ենթադրվում է, որ այս հարձակմամբ ահաբեկիչները փորձում են ազդել Իրաքի զինվորականների` Մոսուլում իրականացվող գործողությունների վրա, գրում է mignews-ը:
    
     Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրումն սկսվել է հոկտեմբերի 17-ին։ Առաջին օրերին իրաքյան ուժերին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել մի քանի տասնյակ բնակավայրեր։
     Իրաքի վարչապետը հրաժարվել էր թուրք զինվորականներին ներգրավել քաղաքի ազատագրման գործին, բայց այսօր հայտնի է դարձել, որ թուրքական հրետանին մասնակցում է այդ գործողությանը:
4980 | 0
Facebook