Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերժ Սարգսյանն ասաց չէ՞` ետ չենք նայելու... ով թալանել է, թալանել է». Արամ Կարապետյան

21:05, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
«Սերժ Սարգսյանն ասաց չէ՞` ետ չենք նայելու... ով թալանել է, թալանել է». Արամ Կարապետյան
     Ժողովուրդ ջան, մենք հեգնում, չենք հավատում, կատակում ենք վարչապետի երեկվա ասածի վրա.... Երևի դրա իրավունքը ունենք... Իշխանությունն իր գործողություններով դրա իրավունքը տվել է ժողովրդին.... Սակայն լացելու բան է... Պատկերացնում եք` վարչապետն ի լուր աշխարհի ասում է. «Այսօրվանից յուրաքանչյուր մարդ կարող է ներկրել այն, ինչ կցանկանա, և եթե հարցեր կլինեն, թող զանգի ինձ»... Այսինքն ինքն էլ գիտի, որ մինչ երեկ դա հնարավոր չէր ու դեռ կարող են պրոբլեմներ առաջանալ ու կարիք լինի այդպիսի հարցով զանգել` երկրի վարչապետին... Այսինքն մինչ երեկ, հիմնականում, խախտվել են երկրի օրենքները, որոշակի մարդիկ քրեորեն պատժելի արարքներ են թույլ տրվել.... Ու սա ասվում է հանգիստ, ի լուր աշխարհի... Ու ոչ մի խոսք պատասխանատվության մասին.... Դե իհարկե, Սերժ Սարգսյանն ասեց չէ՞` ետ չենք նայելու... Ով թալանել է, թալանել է....
5970 | 1
Facebook