Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

51-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը կանխվել է

20:15, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
51-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը կանխվել է

Հոկտեմբերի 23-ին` ժամը 17.20-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 9/1 շենքի (14 հարկանի) տանիքից:
     Դեպքի վայր էին մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը:
     Պարզվել էր, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել 13-րդ հարկի պատշգամբից:
     ԱԻՆ-ը հայտնում է, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Մ. Մ-ի ինքնասպանության փորձը. վերջինը տեղափոխվել է Արաբկիրի ԲԿ:

4360 | 0
Facebook