«Լֆիկ Սամոն մեկ գիշերվա մեջ 789 անգամ զանգել է Կարեն Կարապետյանին». կատակում են օգտատերերը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հարցազրույցը լայն արձագանք է ստացել համացանցում`ինչպես ձևաչափի, այնպես էլ բովանդակության առումով: Լրագրողներից շատերը քննադատում են, թե ինչու է ԶԼՄ-ների հետ «բաց ու թափանցիկ աշխատելու մասին» կոչեր անող վարչապետի ասուլիսը կազմակերպվել տարբերակված` միայն 4 լրատվամիջոցի ներկայացուցիչների համար: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ. ինչպես ՀՀ նախագահը, այնպես էլ նախկին վարչապետները հանդիպում են ունենում ընտրված լրատվամիջոցների հետ: Ինչ վերաբերում է հարցազրույցի բովանդակությանը, օգտատերերի շրջանում լայն արձագանք է գտել հատկապես Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, ըստ որի` «յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած ապրանք ներկրել ՀՀ` առանց որևէ պրոբլեմի»: «Երբ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք»,- ընդգծել էր նա` դիմելով լրագրողին: Օգտատերերը կատակում են. Արամ Մանուկյան - Որ ուզենաք ներմուծում անեք ու ձեզ բան ասող լինի, համարս ունեք չէ՞: - Այո - Դե ջնջեք: Կ.Կ. Դրայվ *** Եթե էսօրվա իմ հայտարարությունից հետո ինձ բան պատահի, ուրեմն Լֆիկն ա մեղավոր. Կարեն Կարապետյան
Համլետ Կիրակոսյան |