Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է ՀՕՊ զորամասը, որը գտնվում էր ահաբեկիչների հսկողության տակ, այս մասին սիրիական ռազմական աղբյուրի փոխանցմամբ, հատնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բանակի գրոհն սկսվել է կիրակի լուսադեմին:
Զինվորականներին հաջողվել է վերադարձնել վերահսկողությունն` ահաբեկչական ջոկատների հետ կատաղի մարտերից հետո:
Տարածքում արդեն աշխատում են ինժեներական ստորաբաժանումները, ընթանում են ականազերծման աշխատանքներ: