Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

16:25, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
     ՀՀ Քննչական Կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել:
     «ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վ. Ղազարյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 22-ին 22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու համար: Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ»:
     Հիշեցնենք` «Պատանի լրագրողների դպրոց»-ում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանն, ով գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում, երեկ մահացել է:
     Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։
2518 | 0
Facebook