Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռյազան քաղաքում գազի պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել

13:20, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
Ռյազան քաղաքում գազի պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել
     Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքի բնակելի շենքերից մեկում բնական գազի արտահոսքի պատճառով տեղի է ունեցել ուժգին պայթյուն՝ դառնալով 3 մարդու մահվան պատճառ:
    
     ՌԴ Քնչական կոմիտեին հղում տալով` «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ պայթյունը գրանցվել է այսօր առավոտյան՝ շենքի 10-րդ հարկում: Միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել մեկ տասնյակից ավելի մարդ՝ այդ թվում նաև երեխա:
4267 | 0
Facebook