Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Խմբակային լացն ազատում է սթրեսից

01:15, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Խմբակային լացն ազատում է սթրեսից

Հայտնի է, որ սթրեսը բուժելու համար հոգեբանները դիմում են ծիծաղաթերապիայի օգնությանը, բայց կա նաև հակառակ բուժումը: Ճապոնացի հոգեբան Տակաշի Սագան իր հաճախորդներին հավաքում է մի սենյակում և նրանք միահամուռ ուժերով ի սրտե լալիս են: Նա ընտրում է հուզիչ պատմություններ, տեսնյութեր ու երգեր՝ տվյալ խմբին համապատասխան և լացացնելու միջոցով մարդկանց մեջից հանում է սթրեսը:

Սագան ասում է, որ ճապոնացիները լացին շատ բացասական են վերաբերում: Նրանք գտնում են, որ մարդկանց մոտ լացել չի կարելի, այլապես թույլ մարդու տպավորություն կթողնեն: Նա նաև ասում է, որ ծիծաղը ևս արդյունավետ միջոց է, սակայն այն հանում է միայն կարճաժամկետ սթրեսները: Իսկ արցունքի միջոցով թեթևացած մարդն իրեն երջանիկ է զգում երկար ժամանակ:

Նշենք, որ գիտնականներն ապացուցել են, որ արցունքներն օրգանիզմից հանում են այն հորմոնները, որոնք արտադրվել են էմոցիոնալ լարվածության ժամանակ:

Սագայի խոքսերով՝ «լացի սեանսին» եկած մարդկանց մեծամասնությունը սկզբում քարացած դեմք է ունենում և չի հավատում, որ ինչ որ բան կստիպի իրեն լացել: Սակայն դեռևս չի եղել դեպք, որ մինչև հանդիպման վերջը գոնե մեկը չարտասվի:
     Սեմինարի մասնակիցներից մեկն էլ ասել է, որ տանը ինքը չի կարողանում լացի միջոցով սիրտը թեթևացնել, բայց «լացի սեմինարների ժամանակ» նա «մի կուշտ» արտասվում է ու հանում սթրեսը:

4779 | 0
Facebook