Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այնքա՜ն կուզեի նորից վերապրել կյանքիս 28 տարիները». Սիլվա Հակոբյանը նշում է ծննդյան տարեդարձը

15:45, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
«Այնքա՜ն կուզեի նորից վերապրել կյանքիս 28 տարիները». Սիլվա Հակոբյանը նշում է ծննդյան տարեդարձը
     Երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր նշում է ծննդյան 28-ամյակը: Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ինքն իրեն:
     «Ու արդեն 28 տարեկան... բայց հոգով ու մտքով դեռ մանուկ
     Այնքա՜ն կուզեի, որ ժամանակը մի պահ կանգ առներ ու թույլ տար նորից վերապրել կյանքիս 28 տարիները...
     Շնորհակալ եմ քեզ Մա՛մ ջան, որ ինձ ծնել ու սնել ես...
     Շնորհակալ եմ քեզ Պա՛պ ջան, որ ինձնով ապրել ու ապրում ես...
     Շնորհակալ եմ քեզ Տե՛ր, որ ինձ այսչափ սիրում ես..
     Շնորհակալ եմ ես իմ բախտին...»:
     Սիլվային շնորհավորել է նաև ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը: «Ինստագրամ»-ի իր էջում տեղադրելով իր և հոբելյարի լուսանկարը գրել է. «Իմ լավ ընկերոջ, իմ քույրիկի ծնունդն է այսօր: Աշխարհի բոլոր լավ մարդկանց ցանկանում եմ Սիլոյիս պես ընկեր ունենան: Այսօր մաղթում եմ քեզ էն, ինչ ամեն օր եմ մաղթում, Աստված պահապան քեզ»:

     Նշենք, որ այս օրերին երգչուհին Արամեի հետ համերգային շրջագայության է Ռուսաստանի մի շարք քաղաքներում:
4182 | 6
Facebook