Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում երկու պայթյուն է որոտացել

11:15, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
Ճապոնիայում երկու պայթյուն է որոտացել

Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել ճապոնական Ուցունոմիա քաղաքի այգիներից մեկի տարածքում, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ. այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հավելելով, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
    
Ուցունոմիան համարվում է Տոդիգիի վարչական պրեֆեկտուրայի կենտրոնը և գտնվում է Տոկիոյի մայրաքաղաքից դեպի հյուսիս:
    
Պայթյունները տեղի են ունեցել գրեթե միաժամանակ՝ մայրաքաղաք Տոկիոյից մոտ 100 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում:

Ներկայումս անհայտ է, թե ինչից է առաջացել պայթյունը:

4554 | 0
Facebook