Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսուլում ԻՊ գրոհայինները մահապատժի են ենթարկել 16 մարդու` նետելով նրանց կամրջից

10:41, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
Մոսուլում ԻՊ գրոհայինները մահապատժի են ենթարկել 16 մարդու` նետելով նրանց կամրջից

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքի հյուսիսային ծայրամասում մահապատժի են ենթարկել 16 բնակչի` նետելով նրանց կամրջից, այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հաղորդում է Նայնավա նահանգի «Սպուտնիկ» գործակալությունը:

«ԻՊ» Խմբավորումը մահապատժի է ենթարկել Մոսուլի 16 բնակիչների` նետելով նրանց Երրորդ կամրջից», - հայտնել է գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ, շաբաթ օրը, զեկուցվել էր, որ «ԻՊ» գրոհայինները Մոսուլի հարավում մահապատժի են ենթարկել 284 տղամարդու և արական սեռի երեխաների:

Հոկտեմբերի 17-ի գիշերը, իրաքյան և քրդական ուժերը` Միացյալ Նահանգների կողմից աջակցվող օդային ավիացիայի կոալիցիայի գլխավորությամբ, սկսել են զանգվածային հարձակում` ազատագրելու համար Մոսուլը:

5274 | 0
Facebook