Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարչելո Լիպին գլխավորել է Չինաստանի հավաքականը

17:41, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Մարչելո Լիպին գլխավորել է Չինաստանի հավաքականը

Իտալացի հայտնի մարզիչ Մարչելո Լիպին գլխավորել է Չինաստանի ազգային հավաքականը։ Լիպին 2006-ին, Իտալիայի հավաքականի ղեկին, դարձել է աշխարհի չեմպիոն։ Մասնագետը 2012-ից 2014 թվականներին աշխատել է չինական «Գուանչժոու Էվերգրանդ»-ում, որի հետ հաղթել է Ասիայի Չեմպիոնների լիգան և երեք անգամ դարձել է Չինաստանի չեմպիոն։ 68-ամյա իտալացին Թուրինի «Յուվենթուս»-ի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող և Իտալիայի հնգակի չեմպիոն։

Հիշեցնենք, որ Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Գաո Հունբոն լքել է հոկտեմբերին։

7048 | 0
Facebook