Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ապագայի անդրադարձնող արգելապատնեշ, որ բախման դեպքում մեքենան սահուն կերպով ետ է հրում դեպի երթևեկելի հատված

23:10, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Ապագայի անդրադարձնող արգելապատնեշ, որ բախման դեպքում մեքենան սահուն կերպով ետ է հրում դեպի երթևեկելի հատված

Բոլորին հայտնի է, որ ճանապարհային անդրադարձնող արգելապատի հիմնական գործառույթը տրանսպորտային միջոցի` ճանապարհից դուրս գալը կանխելն է: Ամենից հաճախ արգելապատերը կառուցվում են շատ ամուր նյութերից` երկաթբետոնից կամ ամուր պողպատից, որոնք և պետք է կանգնեցնեն մեքենան՝ չթողնելով դրան դուրս թռչել ճանապարհից: Եվ չնայած այդպիսի արգելապատերն, ըստ էության, կատարում են իրենց առջև դրված խնդիրը, բայց հաճախ հենց դրանք են «մահացու գործոն» դառնում:

Այս խնդիրի համար լուծումներ գտնելու փնտրտուքոմ կորեացիները ստեղծել են անդրադարձնող արգելապատեր, որոնք ճկուն են և կազմված «պտտվող» դետալներից, որոնք բազմատոննա ավտոմեքենայի հարվածից ոլորվում են, այնուհետև փոխում մեքենայի շարժման տրամագիծն՝ ստիպելով դրան ուղղվել:
     Այդ «խելացի» և շատ անվտանգ պատնեշային միջոցը ստեղծել է Հարավային Կորեայի ETI CO LTD ընկերությունն՝ անվանելով այն Road Roller System (ճանապարհային անվավոր համակարգ):
     Այն կազմված է 96 սմ բարձրությամբ ամուր պողպատե խողովակներից, որոնց միջև գտնվում են պլաստիկ, իրենց առանցքի շուրջը պտտվող 40 սմ բարձրությամբ անիվները՝ ներկված վառ գազարագույն կամ դեղին գույնով:


     Road Roller System համակարգն անցել է համապատասխան փորձարկումները և ստանացել դրական գնահատական ու հավանության արժանացել ճանապարհային երթևեկության անվտանգության հարավկորեական դեպարտամենտի կողմից: Առաջին երկիրը, որը ձեռք է բերել այդ համակարգը, Մալայզիան է:

18997 | 0
Facebook