Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Aston Martin-ի և Red Bull-ի հիպերքարը 10 վայրկյանում 320կմ/ժ կզարգացնի

02:05, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
Aston Martin-ի և Red Bull-ի հիպերքարը 10 վայրկյանում 320կմ/ժ կզարգացնի

Aston Martin և Red Bull ընկերությունների համատեղ հիպերքարը՝ AM-RB 001-ը տեղից մինչև 320կմ/ժ կզարգացնի ընդամենը 10 վայրկյանում: Այդ արագությունից լիակատար կանգառի համար մոդելից կպահանջվի միայն հինգ վայրկյան: Այդ մասին նորույթի մշակողներին հղմամբ` հաղորդում է The Wall Street Journal-ը:
     Սերիական ավտոմեքենայի քաշը կկազմի 1000 կգ: Մոդելը կոմպլեկտավորելու են V12 բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմելու է 1000 ձիաուժ:
     Ընդամենը արտադրվելու է այդ հիպերքարի 175 օրինակ, որից 25-ը կլինեն թրեքային տարբերակներ: Յուրաքանչյուր մեքենայի գինը կկազմի մոտ երեք միլիոն դոլար: Առաջին ավտոմեքենաները կհայտնվեն 2019թ-ին:

12269 | 0
Facebook