Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Յամալում «Մի 8» ուղղաթիռի կործանման հետեւանքով 19 մարդ է զոհվել

11:20, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Յամալում «Մի 8» ուղղաթիռի կործանման հետեւանքով 19 մարդ է զոհվել

Յամալում «Մի 8» ուղղաթիռի կործանման հետևանքով 19 մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տարածաշրջանում իր աղբյուրներին։

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան։ Այն «Ռոսնեֆթ»-ի կապալառու կազմակերպության աշխատակիցներին տեղափոխելիս է եղել Սուզունի հանքավայր - Նոր Ուրենգոյ երթուղով։ Վթարի մասին առաջին հաղորդագրություններից հետո պարզվել է, որ «Սոկոլ» ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, որից հետո շրջվել է։

Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Հնարավոր վարկածներից մեկն են համարվում վատ եղանակային պայմանները։

Յամալում այսօր սգո օր է հայտարարվել:

4068 | 0
Facebook