Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բացառիկ փեսա. նրա տեղը կիմանան. «Հրապարակ»

11:15, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Բացառիկ փեսա. նրա տեղը կիմանան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մեր հարցին, թե դպրոցի տնօրենը, որն իր աղջկան ընդունել է ուսուցիչ, ինչպե՞ս հասկանա վարչապետի հանձնարարականը՝ դպրոցներում ազգակցական կապերը բացառելու մասին, երբ նույն վարչապետի փեսան այսօր աշխատում է Կարեն Կարապետյանի ենթակայության ներքո, ասաց. «Կարեն Կարապետյանի փեսան փոխնախարար եղել է այն ժամանակ, երբ որ Կարապետյանը ՀՀ-ում չի եղել ընդհանրապես: Շատ արժանավոր, շատ բանիմաց երիտասարդ է եւ աշխատում է շատ ավելի վաղուց»:

Իսկ եթե էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը չլիներ ԱԱԾ պետի տեղակալի որդին և վարչապետի փեսան, կառավարությունը նրա տեղը կիմանա՞ր։ «Կարծում եմ, որ կիմանար»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

5719 | 3
Facebook