Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Առաքել Մովսիսյանի համար անփոխարինելի մարդ չկա. Սեյրան Օհանյանը չլինի՝ ուրիշի թասիբին կկանգնի. ՉԻ

10:25, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Առաքել Մովսիսյանի համար անփոխարինելի մարդ չկա. Սեյրան Օհանյանը չլինի՝ ուրիշի թասիբին կկանգնի. ՉԻ

«Անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը՝ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարել է, թե «անփոխարինելի մարդ չկա»։
    
     «ՉԻ» - Անփոխարինելի մարդիկ, իհարկե, իսկապես չկան։ Միայն թե՝ որոշ ժամանակ առաջ նույն Շմայսը հայտարարում էր, թե եթե որևէ մեկը վատ բան ասի Սեյրան Օհանյանի հասցեին՝ ինքը, այսպես ասենք, վերջինիս կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ կիրականացնի նրա նկատմամբ։ Հիմա հետաքրքիր է, ըստ պրն Շմայսի` պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացնելն ու որևէ այլ պաշտոն չտալը համարվո՞ւմ է «նրա հասցեին վատ բան ասել», թե՞` ոչ։
    
     Իսկ ընդհանրապես՝ քանի որ անփոխարինելի մարդիկ իսկապես չկան, Առաքել Մովսիսյանը, կարծում ենք, հաջորդ խորհրդարանում չի լինի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3046 | 1
Facebook