Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատանի լրագրողների դպրոց»-ում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը մահացավ

00:47, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
«Պատանի լրագրողների դպրոց»-ում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը մահացավ
     «Պատանի լրագրողների դպրոց»-ում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանն, ով գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում, քիչ առաջ մահացել է: Այս մասին տեղեկանում ենք Լևոնի ֆեյսբուքյան էջից:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողներ»-ի դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի և Լևոն Սահակյանի միջև վիճաբանություն է սկսվել: Պատճառը եղել է Լևոնի նշանածի աշխատավարձը չվճարելը: Երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք էր ստացել ձախ կրծքավանդակի և աջ ազդրի հատվածում:
     22-ամյա Լևոնը Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի՝ Տիգրան Սահակյանի որդին էր և Սևան քաղաքի բնակիչ: Լևոն Սահակյանը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ նրա նշանածն՝ Արեգնազ Թովմասյանը լրագրող է:
     Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Վահան Ղազարյանը ձերբակալված է։
7963 | 0
Facebook