Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վիվառո»-ն պատվով է ներկայացնում Հայաստանը Berlin Affiliate Show 2016-ին

20:10, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
«Վիվառո»-ն պատվով է ներկայացնում Հայաստանը Berlin Affiliate Show 2016-ին

Այս օրերին Գերմանիայի մայրաքաղաքում անցկացվում է խաղային բիզնեսի ներկայացուցիչների տարվա ամենախոշոր հավաքներից մեկը՝ Berlin Affiliate Show-ն: Հեղինակավոր այս ցուցահանդեսին մասնակցում է նաև հայկական «Վիվառո» ընկերությունը, որը տարածաշրջանի խաղային ոլորտի ընկերություններից միակ ներկայացուցիչն է համաշխարհային ֆորումին: Նշենք, որ սա արդեն 5-րդ տարին է, ինչ «Վիվառո» ընկերությանը մասնակցում է միջազգային ցուցահանդեսներին, որտեղ միշտ պատվով է ներկայացրել մեր երկիրը: Այս անգամ ևս բացառություն չի եղել: Ընկերությունը միակն է, ով մեկ հարթակում ներկայացնում է ամենաշատ քանակով խաղեր: Իսկ տաղավարը առանձնանում է իր հանգիստ և ներդաշնակ գույներով դիզայնով, չունենալով խաղային ինդուստրիային հատուկ ագրեսիվություն: «Վիվառո»-ի առաջարկներով հետաքրքրված են բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից: Նրանք ծանոթանում էին ընկերության լիցենզիաներին և զարմանում, որ աշխարհի համարյա բոլոր երկրներում դրանք առկա են: «Վիվառո»-ի ծրագրային ապահովումն իրականացնում է ԲեթԿոնստրակտը, որն ի դեպ, նույնպես հայկական ընկերություն է: Բեռլինյան կոնֆերանսին մասնակցում են համաշխարհային համբավ ունեցող խոշոր ընկերություններ, և ուրախ ենք, որ դրանց շարքերում պատվով է ներկայանում «Վիվառո»-ն: Իսկապես հպարտության արժանի գործունեություն, այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

1881 | 0
Facebook