Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրեդ Փիթը խնդրել է Անջելինայի հորն` օգնել պահպանել իրենց ամուսնությունը

02:10, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Բրեդ Փիթը խնդրել է Անջելինայի հորն` օգնել պահպանել իրենց ամուսնությունը

Հոլիվուդի դերասան Բրեդ Փիթը ծանր է տանում իր կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ բաժանումը: Լքված տղամարդն օգնություն է խնդրել Ջոլիի հորից՝ Ջոն Վոյթից:
     Ինչպես հաղորդում է US Weekly-ն, վերջին ժամանակներում դերասանը հաճախ է հանդիպում աներոջ հետ և ընդունում իր խորհուրդներն ընտանիքը պահպանելու հարցում:
     Ջոլին երկար ժամանակ չի շփվել հոր հետ՝ մեղադրելով նրան իր ընտանիքը քանդելու համար: Բանն այն է, որ Ջոլիի հայրն ու մայրը բաժանվել են, երբ նա դեռ շատ փոքր է եղել:
     Հիմա դերասանուհին շփվում է հոր հետ, սակայն չի կիսվում նրա հետ անձնական հարցերով, քանի որ այդքան էլ չի վստահում նրան: Նա գիտի հոր և Փիթի մերձեցման մասին, և դա շատ է նյարդայնացնում իրեն: Երևում է, ամուսնությունը փրկելու Բրեդի ջանքերն արդեն զուր են:

6956 | 0
Facebook