Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-Benz-ը ցուցադրել է իր առաջին փիքափի պրոֆիլը

00:10, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Mercedes-Benz-ը ցուցադրել է իր առաջին փիքափի պրոֆիլը

Mercedes-Benz ընկերությունը հրապարակել է իր պատմության մեջ առաջին փիքափի թիզերային պատկերը: Նկարի վրա, որը հայտնվել է գերմանական ապրանքանիշի թվիթերյան մի քանի էջերում, ցուցադրված է մոդելի պրոֆիլը:
     Նորույթի մասին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն դեռևս չկա: Հայտնի է միայն, որ փիքափի կոնցեպտուալ տարբերակը կներկայացվի հոկտեմբերի 25-ին Շվեդիայում կայանալիք հատուկ միջոցառմանը:
     Ինչպես արդեն հաղորդվել է, Mercedes-Benz փիքափը կառուցելու են վերջին սերնդի Nissan Navara հարթակի վրա:
     Նորույթի անվանումը դեռ հայտնի չէ: Ենթադրվում է, որ փիքափը կոչվելու է կամ GLT-Class, կամ X-Class:

6766 | 0
Facebook