Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը վախեցել է հստակ ազդանշան տալ Ռուսաստանին՝ պատժամիջոցների տեսքով. Der Spiegel

16:10, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
ԵՄ-ը վախեցել է հստակ ազդանշան տալ Ռուսաստանին՝ պատժամիջոցների տեսքով. Der Spiegel

Եվրոմիության Վեհաժողովը ցույց է տալիս, որ հաճախ Եվրոպան անզոր է լինում մեծ խնդիրների առջև, գրում է Մարկուս Բեքերը գերմանական Der Spiegel թերթում հոկտեմբերի 20-21-ին Բրյուսելում անցկացվող միջոցառման մասին:
     «Ուժեղ բառերի պակաս ԵՄ-ի Վեհաժողովում չկար, մանավանդ երբ խոսքը գնում էր սիրիական պատերազմում Ռուսաստանի գործողությունների մասին»,- գրում է թղթակիցը:
     Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն, օրինակ, հայտարարեց, որ Ռուսաստանն այնտեղ «ահավոր վայրագություններ» է գործում: Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը մեղադրեց Ռուսաստանին միջազգային իրավունքը խախտելու մեջ, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիշատակեց «ոչ մարդկային ռմբակոծությունների» մասին, որոնք ռուսներն իրականացնում են Հալեպում:
     Բայց վերջնահաշվարկում Մոսկվայի դեմ պատժամիջոցների սպառնալիքն, անգամ քողարկված դիվանագիտական ձևակերպումների ետևում, չի հնչեցվել, իսկ «անձանց և կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանի» հիշատակումը ջնջվել է, հաղորդում է հեղինակը:
     Դրա պատճառը կայանում է նրանում, որ «նոր պատժամիջոցները չկարողացան հավաքել ձայների անհրաժեշտ քանակություն, անգամ չնայած Հալեպի սպանդին»: Ինչպես հայտնի է դարձել Բրյուսելի դիվանագիտական շրջանակներից, Ֆրանսիան և մեծ Բրիտանիան կողմ էին պատժամիջոցների, սակայն Հունգարիան, Հունաստանը և Իտալիան դեմ էին հանդես եկել:
     Սիրիական հակամարտությունը համաշխարհային կարևոր խնդիրներից մեկն է այսօր, բայց ԵՄ-ը հիմնականում դիտորդի դերում է հանդես գալիս, ասվում է հոդվածում:

3995 | 0
Facebook