Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքի Քիրքուք քաղաքում ԴԱԻՇ ահաբեկիչներն ավելի քան 20 մարդու են սպանել

15:53, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Իրաքի Քիրքուք քաղաքում ԴԱԻՇ ահաբեկիչներն ավելի քան 20 մարդու են սպանել

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները հարձակվել են Իրաքի հյուսիսային հատվածում գտնվող Քիրքուք քաղաքի կառավարական հաստատությունների վրա: Հարձակման ընթացքում զոհվել է առնվազն 6 ոստիկան և 16 խաղաղ բնակիչ: Ահաբեկիչների շարքերում զոհերի թիվը հասնում է 12-ի, հաղորդում է BBC-ին:
     Հարձակումը կատարվել է այօր առավոտյան: ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների փոխանցմամբ` ահաբեկիչները գրոհել են քաղաքապետարանի շեքը, սակայն իշխանություններն այս տեղեկատվությունը չեն հաստատում:
     Իրաքի իշխանությունները հայտնում են, որ հարձակումը տեղի է ունեցել քաղաքի մերձակայքում կառուցվող էլեկտրակայանում, որտեղ էլ զոհվել են 16 խաղաղ բնակիչները: Նրանց մի մասն իրանցի է, քանի որ էլեկտրակայանի շինարարությամբ զբաղվում է իրանական կազմակերպություն:
     Քիրքուք քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված, ականատեսների վկայությամբ` քաղաքի որոշ շրջաններում հրաձգության ձայներ են լսվում, իսկ փողոցներում ազատ անցուդարձ են անում ահաբեկիչները:

6970 | 0
Facebook