Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

5 տարի տևած աշխատանքներից հետո նորարարական խելացի օրորոց է ստեղծվել

21:05, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
5 տարի տևած աշխատանքներից հետո նորարարական խելացի օրորոց է ստեղծվել

Մանկաբույժ Հարվի Քարփը միավորել է իր ջանքերը շվեյցարական Fuseproject դիզայներական ստուդիայի և MIT լաբորատորիայի ինժեներների հետ, որպեսզի ստեղծի նորարարական մանկական օրորոց, որը կօգնի երեխաներին` արագ քնել ու հետևել նրանց քնին ողջ գիշերվա ընթացքում:
     5 տարվա համագործակցությունից հետո նրանց հաջողվել է ստեղծել ավտոմատացված օրորոց` Snoo:
     Ամբողջ գիշերվա ընթացքում օրորոցն արտազատում է հանգստացնող այսպես կոչված սպիտակ աղմուկ, որն ապահովում է արագ ու խորը քուն: Երբ օրորոցում տեղադրված միկրոֆոններն զգում են, որ երեխան արթնացել է, օրորոցն սկսում է ինքնուրույն տատանվել և ավելացնում է հանգստացնող ձայների բարձրությունը: Բացի այդ, ծնողները կարող են ձեռքով կարգավորել օրորոցը` սմարթֆոնի հատուկ ծառայության շնորհիվ, որը Wi-Fi կապի միջոցով կարող է փոփոխել օրորոցի կարգավորումներն ու հետևել դրա տատանումներին: Հարկ է նշել, որ օրորոցի ներսում կա կտորե հատուկ փաթաթան, որը թույլ չի տա երեխային ավելորդ շարժումներ անել քնած ժամանակ: Այս օրորոցն ունի նաև լուսադիոդային լամպեր, որոնք կարգավորում են իրենց պայծառությունը` կախված արտաքին լուսավորությունից:

49936 | 0
Facebook