Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երեխաների շահագործումն ու դրանից բխող առողջական անդառնալի խնդիրները

22:10, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Երեխաների շահագործումն ու դրանից բխող առողջական անդառնալի խնդիրները

ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից հետո բուռն զարգացում է սկսել ապրել արդյունաբերությունը: 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում կտրուկ ավելացել է աշխատուժի պահանջարկը, որը փորձել են լրացնել նաև երեխաներով: Արտադրամասերում օրավարձը չնչին է եղել, դրա համար էլ երեխաներն ստիպված են եղել իրենց ծնողների հետ աշխատել, որ գոնե բավականացնի սնունդի համար: Արդեն 1910 թվականին, 15 տարեկանից բարձր աշխատող երեխաների թիվը 1,5 միլիոնից աճել է 2 միլիոնի:

Դաժան շահագործման ենթարկվող երեխաները զրկված են եղել մանկությունից ու պատանեկությունից, նրանց մեծ մասը դպրոցներ չի հաճախել ու չի սովորել: Ծանր աշխատանքն անդառնալի հետք է թողել երեխաների առողջության վրա, նրանք տառապել են նվազ քաշից, աճի խանգարումից, ողնաշարի խեղվածությունից, տուբերկուլյոզից, բրոնխիտից (հատկապես նրանք, ովքեր աշխատել են ածխի հանքերում կամ էլ բամբակի պլանտացիաներում), էլ չասած հոգեբանական ու ֆիզիկական ընկճվածության մասին:

Նյույորքցի լուսանկարիչ Լյուիս Հանը կարծում էր, որ լուսանկարները կօգնեն նրան` հանրությանը տեղյակ պահել այս արատավոր երևույթի մասին ու կանխել երեխաների շահագործումը: Նա ճամփորդել է երկրով մեկ և լուսանկարել ածխի ու ցինկի հանքերում աշխատող տանջալլուկ երեխաներին:

5439 | 0
Facebook