Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հողի ապրող մարդը պետք է զբաղվի հողագործությամբ, իսկ քաղաքում ապրողը պետք է կրթություն ստանա». Հակոբ Հակոբյան

15:25, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
«Հողի ապրող մարդը պետք է զբաղվի հողագործությամբ, իսկ քաղաքում ապրողը պետք է կրթություն ստանա». Հակոբ Հակոբյան
     Համացանցում քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի այսօրվա ելույթը` վերաբերող կառավարության ծրագրին:
     Խոսելով աղքատության վերացման մասին, պատգամավորը մի քանի կետ էր մատնանշել. «Կրճատել պետական ապարատում աշխատող մարդկանց քանակը։ Պատկերացրեք մի պետություն, որի երկու ձեռքը ձախ կողմում է, աջը ոչինչ չունի, հիմա հարկավոր է այս պետության երկու ձեռքերը դնել իրենց տեղերը, որպեսզի ամեն ձեռքը ֆունկցիոնալ գործի։ Երկրորդ` մարդիկ, ովքեր ազատվում են, բնական է` պետք է աշխատատեղ ստեղծել ու աշխատանքի իմաստը ծրագրով բաժանված է հետևյալ սկզբունքով` հողի ապրող մարդը պետք է զբաղվի հողագործությամբ, քաղաքում ապրող բնակիչը պետք է կրթություն ստանա այնքան, որ կարողանա զբաղվել փոքր և միջին բիզնեսով...»։
    
     Նշենք, որ Հակոբ Հակոբյանը ծնունդով Մարտունու շրջանի Ծովինար գյուղից է: Պատգամավորական գործունեությամբ զբաղվում է 1999-ից: Հայտնի է Թունելի Հակոբ մականվանբ:
9113 | 4
Facebook