Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեծագույն բեռ է Մայր թատրոն ղեկավարելը, համոզված եմ` Արմենը պատվով դուրս կգա». Տիգրան Ներսիսյան

20:05, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
«Մեծագույն բեռ է Մայր թատրոն ղեկավարելը, համոզված եմ` Արմենը պատվով դուրս կգա». Տիգրան Ներսիսյան

Գրեթե մեկ տարի է, ինչ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Էլբակյանն, ով պաշտոնը ստանձնելուց մեզ հետ զրույցում նշել էր, որ փոքրի մեջ հավատարիմը` մեծի մեջ էլ հավատարիմ կլինի:

Նույն թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանից հետաքրքրվեցինք, թե դրական կամ բացասական ինչ տեղաշարժ է տեղի ունեցել թատրոնում այս մեկ տարվա ընթացքում:

«Արմեն Էլբակյանը ծնունդն է Սունդուկյան թատրոնի, նա որպես դերասան և բեմադրիչ կայացել է այս թատրոնում: Եվ այսօր, այս ծանր գործն իրեն է ընձեռվել, բայց նա պրոֆեսիոնալ է և թատրոնը գիտի ուղնուծուծով: Մեծագույն բեռ է Մայր թատրոնը ղեկավարելը: Դու կարող ես լավ բեմադրիչ լինել, բայց դա քիչ է լավ ղեկավար լինելու համար, դու պետք է կարողանաս ամբողջ ստեղծագործական խումբը, այս բարդ օրգանիզմը ղեկավարել: Համոզված եմ, որ Արմենի մոտ դա ստացվելու է, նա կարողանալու է պատվով դուրս գալ», -MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանը:

Նա նշեց, որ թեև թատրոնը վերանորոգվում է, բայց այս մեկ տարվա ընթացքում թատրոնի աշխատանքները կանգ չեն առել: «Մենք խաղացել ենք Պարոնյանի անվան թատրոնում, զուգահեռ «Պեպո»-ի փորձերն են ընթացել, և նաև «Քարակապ» պիեսն է բեմադրվում: Թատրոնը վերանորոգումից հետո կբացվի Արմեն Էլբակյանի բեմադրությամբ` «Պեպո» ներկայացմամբ, որտեղ ես իմ մասնակցությունն ունեմ: Ծրագրերի մասին չեմ սիրում խոսել, որովհետև երբ խոսում ես, չի լինում»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

5272 | 0
Facebook