Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սերժ Սարգսյանը չի ընդունել Սամվել Ալեքսանյանին

15:20, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Սերժ Սարգսյանը չի ընդունել Սամվել Ալեքսանյանին
     Վարչապետի` «խաղի կանոնները բոլորի համար նույնն են լինելու» հայտարարությունից հետո, շաքարավազի շուկայում մոնոպոլ դիրք զբաղեցնող Սամվել Ալեքսանյանի սիրտը դող է ընկել: Ասում են` պատգամավորը շտապել է նախագահի նստավայր, բայց չի կարողացել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Նրան տեղեկացրել են, որ նախագահը Կարեն Կարապետյանին ազատություն է տվել ու եթե ինչ որ հարց ունի, պետք է Կարապետյանին հանդիպի:
     Ըստ լուրերի` Ալեքսանյանն այսօր ոչ միայն ներկա է եղել Աժ նիստին, որտեղ քննարկվում էր Կառավարության ծրագիրը, այլև դրա ընդունումից հետո շտապել է մոտենալ վարչապետին ու շնորհավորել ծրագրի ընդունման կապակցությամբ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
34212 | 13
Facebook