Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոկեյիստը զրկվել է ականջի մի մասից՝ տափօղակի հարվածի արդյունքում

13:20, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Հոկեյիստը զրկվել է ականջի մի մասից՝ տափօղակի հարվածի արդյունքում

NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի՝ «Ֆլորիդա»-ի (2:4) դեմ հանդիպման ընթացքում «Վաշինգթոն»-ի հարձակվող Դենիել Ուինիքը զրկվել է ականջի մի մասից։ 31-ամյա կանադացին նետվել է «Ֆլորիդա»-ի հարձակվող Ռայլի Սմիթի հարվածի տակ, և գլխին տափօղակի հարված ստացել։

«Նա չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել։ Տափօղակը հարվածել է նրա ականջին։ Մարզիչները ստուգել են նրա վիճակն, ամեն ինչ նորմալ է։ Նա միայն զրկվել է ականջի փոքրիկ մասից»,- հանդիպումից հետո նշել է «Վաշինգթոն»-ի գլխավոր մարզիչ Բարի Թրոցը։

7318 | 0
Facebook