ՀՔԾ-ն կալանք է դրել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա
12:50, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
«Հիմնադիր խորհրադարան»-ի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ ՀՔԾ որոշմամբ կալանք է դրվել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա: «Վարչախումբը շարունակում է քաղաքական հալածանքները Սասնա Ծռերի և նրանց մոտ կանգնած շրջանակների նկատմնամբ: Հատուկ Քննչական Ծառայության որոշմամբ կալանք է դրվել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա: Բացի այն փաստից, որ նման որոշումը հակաօրինական է, որովհետև բանկային հաշիվը որևէ կապ չունի նրան առաջադրված ի սկզբանե անհեթեթ մեղադրանքների հետ, այն այլ առումով ևս մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ այդ բանկային հաշիվը Ա. Ենիգոմշյանի ֆինանսական միակ աղբյուրն է»: