Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական ուժերը սպանդ են կատարել Հալեպի հյուսիսում. կա 150 զոհ

12:10, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Թուրքական ուժերը սպանդ են կատարել Հալեպի հյուսիսում. կա 150 զոհ
     Թուրքիայի բանակի կործանիչների գրոհով Հալեպի հյուսիսային հատվածում 150 մարդ է զոհվել: Հաղորդվում է, որ թուրքական հարվածը եղել է Աֆրին ավանի վրա: Ըստ Սիրիական «Սանա» պետական գործակալության` հարվածները եղել են Հասաճեք, Ալ Ուարտիե, Կոլ սրուճ, Հասիե և Սատ ալ շահպա շրջանների դեմ, որտեղ էլ զոհերի թիվը հասել է 150-ի: Այս մասին տեղեկանում ենք «Արևելք»-ից: Ի պատասխան այս վտանգավոր զարգացման, սիրիական բանակում գտնվող աղբյուրները հայտարարել են, որ հետայսու սիրիական ուժերը թիրախ պետք է դարձնեն այն թուրքական օդանավ, որը կհատի սիրիական սահմանը: Ըստ «Սիրիայի մարդկային իրավունքների դիտարան» կայքի, թուրքական ուժերը ծանր հրթիռակոծումներ են կատարել Հալեպի հյուսիսում գտնվող Թալ Այաշ շրջանի դեմ, որը գտնվում է Տահեշ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:
3769 | 0
Facebook