Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր ծրագրում խոսում եք երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների բնակարանային ապահովման մասին, իսկ բյուջեում գրված է` միջոցներ չկան. ո՞նց հասկանանք». Մանուկյանը` վարչապետին

12:05, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
«Ձեր ծրագրում խոսում եք երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների բնակարանային ապահովման մասին, իսկ բյուջեում գրված է` միջոցներ չկան. ո՞նց հասկանանք». Մանուկյանը` վարչապետին
     Աժ-ում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը, պատգամավորները ներկայացնում են իրենց գնահատականը: «Ձեր ներկայացրած ծրագրի մեջ, ինչպես և նախկին վարչապետների, կան թերություններ»,- դիմելով Կարեն Կարապետյանին` հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: «Ծրագրում բառերի կույտեր են, էս ձևով գրողին գործից կհանեի, քանի որ ավելորդաբանություններ կան, մի էջի մեջ 15-20 հատ «աջակցել», «բարելավել», «խրախուսել» բառերն են: 6 ամսվա ծրագրում չի կարա էդքան լոլո լինի: Ձեր ծրագրում կան կետեր, որ բյուջեում չկան: Ծրագրում գրված է` «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանների ապահովում, 2017-ի Գյումրու ծրագրի ավարտ», հիմա կարդում եմ բյուջեի համապատասխան կետը` «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների բնակարանային ապահովման մասով միջոցներ չեն նախատեսվում»: Գնացեք, նայեք,- հորդորեց Մանուկյանը` շարունակելով,- Ձեր գլխավոր մարտահրավերը` պակասում է մարդը. ցանկացած սիրուն, գրագետ ծրագիր չի կարող աշխատել, եթե չկա մարդը: Իսկ մարդը ՀՀ-ում թուլանում է»: մանուկյանը խորհուրդ տվեց ուշադիր լինել` հիմնավորելով, որ բոլոր նախկինները հիմնականում ձախողել են սեփական թիմի պատճառով, քանի որ վերջինները խաղի կանոնները փոխել են ընթացքից:
2477 | 0
Facebook