Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատանի լրագրողների դպրոց»-ում դանակահարված երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է

11:00, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
«Պատանի լրագրողների դպրոց»-ում դանակահարված երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
     «Պատանի լրագրողների դպրոց»-ում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Նշենք, որ վնասվել էր երիտասարդի սիրտն ու թոքը:
     Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան: ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում էր ստացվել առ այն, որ «ձախ կրծքավանդակի և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բժշկական օգնության է դիմել 1994թ. ծնված Լևոն Սահակյանը։ Տուժածը հայտարարել էր՝ նախկին Շիրակ հանրախանութի մոտ վայր է ընկել:
     Անմիջապես հիվանդանոց էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի գործողություններ՝ երիտասարդի մարմնական վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ։
     Նախնական տվյալների համաձայն՝ երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառվել է Թերլեմեզյան 3 հասցեում, և դեպքի վայր է հանդիսանում «Պատանի լրագրողների» դպրոցը։ Կատարված զննությամբ նշված հասցեի բակում և դպրոցի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վ. Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։
     Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։
     Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, և սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վ. Ղազարյանը։
     Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
4136 | 0
Facebook