Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ապստամբություն ադրբեջանական բանտում. ուղարկվել են հավելյալ ստորաբաժանումներ

10:40, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Ապստամբություն ադրբեջանական բանտում. ուղարկվել են հավելյալ ստորաբաժանումներ

Բաքվի քննչական մեկուսարանում, որը տեղակայված է Քյուրդախանի ավանում, տեղի է ունեցել ապստամբություն: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` բանտարկյալները ծանր վիրավորել են մեկուսարանի պետին ու նրա տեղակալին:
     Ապստամբության պատճառների թվում նշվում է ամենօրյա օրապահիկի կրճատումն ու հարազատների ուղարկած կապոցները փոխանցելու համար գանձվող 100 մանաթը (մոտ 30 հազար դրամ):
     Բանտարկյալներն սկսել են հացադուլ ու սպառնում են բոլորին, ովքեր կխախտեն այն: Դեպի Քյուրդախանի են ուղևորվել զինվորական ստորաբաժանումներ:

4850 | 0
Facebook