Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոուրինյոն բացատրել է Մխիթարյանի բացակայությունը

02:20, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Մոուրինյոն բացատրել է Մխիթարյանի բացակայությունը

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է այսօր կայացած Եվրոպայի լիգայի 3-րդ փուլի՝ «Ֆեներբախչե»-ի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը։

«Վնասվածք չունենալը և պաշտոնական հանդիպմանը խաղադաշտ դուրս գալու պատրաստ լինելը տարբեր բաներ են։ Ես չեմ կարող խաղային պրակտիկա տրամադրել բոլոր ֆուտբոլիստներին։ Մխիթարյանը երկար ժամանակ չի խաղացել, իսկ այս կազմը լավ է խաղում»,- նշել է Մոուրինյոն։

Հիշեցնենք, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ը հաղթանակ է տոնել՝ 4։1 հաշվով։

8590 | 0
Facebook